Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ևս ունի մեկ ներկայացուցիչ

10:11 • 05.11.26

Չինաստանի Նինբո քաղաքում շարունակվում է ծանրամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունը։

Այսօր` նոյեմբերի 5-ին Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ։ Կանանց 77 կգ քաշայինների պայքարի մեջ կմտնի Ալինա Սուքիասյանը։

Հայ ծանրորդուհին հանդես կգա C խմբում, իսկ նրա ելույթը կմեկնարկի Երևանի ժամանակով 09:30-ին։

Հիշեցնենք, որ Նինբոյում ընթացող աշխարհի առաջնությունն առաջին վարկանիշային մրցաշարն է Լոս Անջելես-2028-ի Օլիմպիական խաղերի համար։ Մեր ծանրորդուհու մրցելույթին կարող եք հետևել ԱՅՍՏԵՂ։

Աղբյուրը`ArmSport.am