Իտալացի գիտնականը հայտնել է, որ բացահայտել է Մոնա Լիզայի գաղտնիքը

15:33 • 01.12.14

Իտալացի գիտնական Անջելո Պարատիկոն հայտարարել է, որ իրեն հաջողվել է բացահայտել հազարամյակների գաղտնիքը։ Նա նշում է, որ իրեն հաջողվել է բացահայտել պատմության ամենախորհրդավոր կտավի՝ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզայի» գաղտնիքը։ Նկարում, գիտնականի խոսքով, պատկերված է նկարչի մայրը, ով կենդանության օրոք եղել է չինացի ստրկուհի, գրում է Комсомольская правда-ն։

 

Վերջին 2 տարին գիտնականն անցկացրել է Արևելքում՝ ուսումնասիրելով տեղի ավանդույթների կապն իտալական Վերածննդի դարաշրջանի հետ։ Նրան հաջողվել է հայտնաբերել իր տեսության մի քանի ծանրակշիռ ապացույց։

 

Փաստաթղթերում Պարատիկոն գտել է տեղեկություն այն մասին, որ Դա Վինչիի կյանքում եղել է նկարչի՝ նոտարիուսի պաշտոն զբաղեցնող հոր հարուստ հաճախորդներից մեկը։ Նա ունեցել է Կատերինա անունով չինացի ստրկուհի։ Սակայն հետագայում նա անհետացել է բոլոր ձեռագրերից 1452-ից հետո. այդ տարի ծնվել է Լեոնարդո դա Վինչին։

 

Պաշտոնական վարկածի համաձայն՝ Դա Վինչիի մոր անունն իսկապես եղել է Կատերինա, սակայն նա ոչ թե ստրկուհի է եղել, այլ գեղջկուհի։

 

Գիտնականը կարծում է, որ այդ տեսությունն ապացուցելու միակ տարբերակը Դա Վինչիի մարմնի արտաշիրիմումն է և նրա ԴՆԹ-ի ուսումնասիրումը։
 

Իտալացի գիտնականը հայտնել է, որ բացահայտել է Մոնա Լիզայի գաղտնիքը