«Երկաթյա երկինք-2» ֆիլմի թիզերում «Պուտինը» պարում է (տեսանյութ)
«Երկաթյա երկինք» ֆիլմի ստեղծողները հրապարակել են երկրորդ մասի թիզերը, գրում է lenta.ru-ն։
Հոլովակի գլխավոր կերպարը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է։ Ինչպես հայտնում են հեղինակները՝ ֆիլմում նա բացասական կերպարներից մեկն է։
Պուտինի դերը խաղացել է ֆինն դերասան Կարի Կետոնենը։
«Dance, Vladimir Putin!» անվանումով հոլովակում կերպարը պարում է Ռուսաստանի օրհներգի տակ՝ մշակված սլովենական Laibach խմբի կողմից։
Ֆիլմում Ադոլֆ Հիտլերը ղեկավարելու է դինոզավրերի բանակը, ընդ որում՝ դեպքերը տեղի են ունենալու միջուկային աղետից 20 տարի անց։










