Ժերար Դեպարդյոն տապալել է ներկայացումը՝ անսթափ վիճակում հայտնվելով բեմում (լուսանկարներ, տեսանյութ)

09:44 • 03.12.14

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոն Բելգիայում տապալել է Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված ներկայացումը։ Դերասանը բեմ է բարձրացել հարբած վիճակում, գրում է newsru.com-ը։

 

«Գիշերը պատկանում է մեզ» ներկայացումը պետք է կայանար Բրյուսելի Flagey մշակութային կենտրոնում։ Դեպարդյոն պետք է կարդար երգչուհի Բարբարայի և նրա որդու՝ Գիյոմի տեքստերը։ Սակայն ներկայացումը տապալվել է սկսվելուց կես ժամ անց։

 

Դեպարդյոն իրեն տարօրինակ է պահել։ «Նա դժվարությամբ էր գտնում բառեր՝ ողջունելու համար։ Հետո նա սկսեց արտասանել և մի քանի անգամ կրկնում էր նույն արտահայտությունը։ Այնուհետև նա պահեց տեքստը, որը պետք է կարդար, և սկսեց խոսել Բելգիայի քաղաքականության մասին, իսկ հետո հարցրեց, թե ո՞ր էջը պետք է կարդա»,- նշել են ԶԼՄ-ները։

 

 

Within a few seconds of arriving on stage, Depardieu had ignored much of the prepared text, and was waiving his hands in the air while telling jokes, shouting, and using uncouth language

Audience members said he left the text that he was reading to digress on to the subject of politics in Belgium, then had to ask what page he was on'


 

Ժերար Դեպարդյոն տապալել է ներկայացումը՝ անսթափ վիճակում հայտնվելով բեմում (լուսանկարներ, տեսանյութ)