Ուիլ Սմիթը և Ջարեդ Լետոն կնկարահանվեն «Ինքնասպանների ջոկատը» կոմիքսների էկրանավորման մեջ

10:10 • 03.12.14

Դերասաններ Ուիլ Սմիթը և Ջարեդ Լետոն կնկարահանվեն «Ինքնասպանների ջոկատը» կոմիքսների էկրանավորումում, պաշտոնապես հայտարարել է Warner Bros. Entertainment, Inc ընկերությունը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Ֆիլմում կնկարահանվեն նաև Թոմ Հարդին, Մարգո Ռոբին և Ջեյ Քորթնին։ Սմիթը կկատարի չարագործ Դեդշոտի դերը, Հարդին՝ Ռիկ Ֆլեգի, իսկ Լետոն՝ Ջոկերի։ Ռոբին հանդես կգա Հարլի Քուին հանցագործի կերպարում։

 

«Ինքնասպանների ջոկատը» կոմիքսների շարքը թողարկում է DC Comics ընկերությունը՝ սկսած 1980-ականներից։
Ֆիլմի ռեժիսորն է Դևիդ Էյրը, պրոդյուսերը՝ Չառլզ Ռովենը և Ռիչարդ Սաքլը։ Պրեմիերան նշանակված է 2016թ. օգոստոսի 5-ին։
 

Ուիլ Սմիթը և Ջարեդ Լետոն կնկարահանվեն «Ինքնասպանների ջոկատը» կոմիքսների էկրանավորման մեջ