Աշխարհի տարբեր անկյուններում մեկնարկել է Սանտա Կլաուսների մարաթոնը (լուսանկարներ)

Մեր մոլորակի տարբեր անկյուններում մեկնարկել է Սանտա Կլաուսների ուշագրավ մարաթոնը, որի մասնակիցներն օգնում են բարեգործական հիմնադրամների համար գումար հավաքել:
Բրիտանական telegraph.co.uk կայքն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է Սանտա Կլաուսների հագուստով ներկայացած հազարավոր երիտասարդների, ովքեր մարդասիրական մղումներից դրդված՝ մասնակցել են մարաթոնին:
Ակցիան տեղի է ունեցել Լոնդոնում, Բեռլինում, Սիդնեյում, Բուխարեստում, Բոստոնում, Աթենքում, Լիվերպուլում և այլ քաղաքներում:






























