Ռոմանտիկ տղան «պահածոյացրել» է իր սերն ու նվիրել ընկերուհուն (լուսանկարներ)
Reddit սոցիալական ցանցի օգտատեր TheOnlyOne87-ը բեռնել է լուսանկարներ, որտեղ պատմում է թե ինչպես է իր ընկերուհուն հաճելի ռոմանտիկ նվեր մատուցել, գրում է Viral Nova-ն։
Նա որոշել է, որ իր ընկերուհին յուրահատուկ է և այդ մասին պետք է մշտապես հիշեցնի նրան։
Վարդագույն թղթիկների վրա տղան գրել է այն բոլոր պատճառները որոնց համար նա սիրում է ընկերուհուն, իսկ դեղին թղթիկների վրա՝ պահեր կամ հիշողություններ՝ կապված զույգի առօրյայի հետ։
Ամեն պահի երբ նա ինչ-որ երգի բառեր է լսել, որոնք իրեն հիշեցրել են ընկերուհու մասին, նա այն գրառել է կանաչ թղթիկների վրա։
Այդ ամենը նա լցրել է մի տարայի մեջ ուղիղ մեկ տարի շարունակ և վերջերս նվիրել այն իր ընկերուհուն, որպես անակնկալ։
















