Բրյուս Ուիլիսն ու Քրիստեն Ստյուարտը կնկարահանվեն Վուդի Ալենի նոր ֆիլմում

13:59 • 10.03.15

Ռեժիսոր Վուդի Ալենի նոր ֆիլմում կնկարահանվեն Բրյուս Ուիլիսը և Քրիստեն Ստյուարտը։ Նրանց կմիանա նաև Ջեսի Այզենբերգը, գրում է Корреспондент-ը։

 

Դեռևս հայտնի չեն նախագծի անվանումը և սյուժետային մանրամասները։ Ֆիլմի պրոդյուսերները կլինեն Լետի Արոնսոնը, Սթիվեն Տենենբաումը և Էդվարդ Ուոլսոնը։

 

Նախկինում Վուդի Ալենի հետ համագործակցել է միայն Այզենբերգը. դերասանը նկարահանվել է նրա «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմում։

Բրյուս Ուիլիսն ու Քրիստեն Ստյուարտը կնկարահանվեն Վուդի Ալենի նոր ֆիլմում