Մարտի 28-ին Բուենոս Այրեսում բացօթյա համերգ տեղի կունենա` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

23:57 • 10.03.15

Բուենոս Այրեսում` Իսպանիացիների հուշարձանի մոտ, բաց երկնքի տակ մարտի  28-ին Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված համերգ տեղի կունենա:

 


Արգենտինայում Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովը համերգին մասնակցելու է  հրավիրել Արգենտինայի  Մեծ սինֆոնիկ նվագախմբին` մաեստրո Սանտյագո Չոցուրյանի ղեկավարությամբ,  Երիտասարդական ազգային եգչախմբին, սոպրանո Ալլա Ավետիսյանին և տենոր Մարսելո Գևորգյանին: Որպես հատուկ հյուրեր հրավիրվել են մենակատր Լիլիանա Վիտալեն   և դուդուկահար Գագիկ Գասպարյանը:



Համերգի ժամանակ կհնչեն  Խաչատրյանի, Բաբաջանյանի, Ալբերտո Սպինետտայի,  Պիացոլայի, Մոցարտի, Վերդիի ստեղծագործությունները: 

 

Մարտի 28-ին Բուենոս Այրեսում բացօթյա համերգ տեղի կունենա` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին