Դմիտրի Շեպելյևը պատրաստվում է ամուսնության առաջարկ անել Ժաննա Ֆրիսկեին. ԶԼՄ-ներ

14:21 • 10.03.15

Ամանորի տոներից հետո երգչուհի Ժաննա Ֆրիսկեն մեկնել էր ԱՄՆ՝ հերթական ստուգումներն անցնելու համար։ Նրան ուղեկցել է նրա քաղաքացիական ամուսինը՝ հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելյևը, գրում է Обозреватель-ը։

 

Ինչպես փոխանցում է StarHit ամսագիրը՝ այժմ զույգը պատրաստ է օրինականացնել հարաբերությունները։

 

«Դիման պատրաստվում է մոտ ժամանակում առաջարկություն անել Ժաննային։ Նա արդեն մատանիներ է գնել»,- պատմել է ընտանիքի ընկերը՝ նշելով, որ երգչուհու համար դա անակնկալ է լինելու, սակայն նրա ծնողներն արդեն գիտեն և մի փոքր անհանգստանում են։

 

Գարնանը Ֆրիսկեի ընտանիքում ևս մեկ ուրախ իրադարձություն է սպասվում՝ ապրիլի 7-ին լրանալու է նրանց որդու 2-ամյակը։


 

Դմիտրի Շեպելյևը պատրաստվում է ամուսնության առաջարկ անել Ժաննա Ֆրիսկեին. ԶԼՄ-ներ