Ռուսաստանը «Եվրատեսիլ- 2015» երգի մրցույթում կներկայացնի Պոլինա Գագարինան. ԶԼՄ-ներ

12:31 • 10.03.15

Ռուսաստանը «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթում կներկայացնի Պոլինա Գագարինան, գրում է Комсомольская Правда-ն։

 

Ռուսական «Առաջին ալիքը» պաշտոնապես դեռ չի հաստատել այդ տեղեկությունը, սակայն որոշ տեղեկություններով՝ երգչուհին արդեն ձայնագրել է երգը։

 

Պոլինան կկատարի «Secret Poison» երգը, որի վրա աշխատել են Կոնստանտին Մելաձեն, Ֆիլիպ Կիրկորովը և Անտոն Բելյաևը։

 

Հոբելյանական 60-րդ «Եվրատեսիլ» մրցույթը կկայանա Վիեննայում 2015թ. մայիսի 19-23-ը։