Այսօր Չաք Նորիսը նշում է ծննդյան 75-ամյակը (լուսանկարներ)
Ամերիկացի կինոդերասան և պրոդյուսեր, մարտարվեստների վարպետ Չաք Նորիսն այսօր նշում է ծննդյան 75-ամյակը, ներկայացնում է РИА Новости-ն։
Նորիսը ծնվել է ԱՄՆ Օկլահոմա նահանգի Ռայան քաղաքում։ Նրա հայրը եղել է մեխանիկ և ավտոբուսի վարորդ։ Պապը եղել է իռլանդացի, իսկ մայրը՝ չերոկի հնդկացիների ցեղից։
Դպրոցն ավարտելուց հետո Նորիսն ընդգրկվել է ԱՄՆ ՌՕՈւ-ի շարքերում, ծառայել Հարավային Կորեայում, որտեղ էլ սկսել է զբաղվել արևելյան մարտարվեստներով։ Կինոյում իր կարիերան նա սկսել է իր ընկերոջ՝ հայտնի դերասան Բրյուս Լիի շնորհիվ, ով հրավիրել է նրան նկարահանվելու «Վիշապի վերադարձը» ֆիլմում։
1968-ին Նորիսն արժանացել է պրոֆեսիոնալ կարատեի աշխարհի չեմպիոնի տիտղոսին, որը պահպանել է 6 տարի։ Նա դարձել է առաջին մարդն Արևմտյան կիսագնդում, ով արժանացել է թեքվանդոյի 8-րդ դանի վարպետի սև գոտու։
Չաք Նորիսը հայտնի է իր ակտիվ քաղաքական դիրքորոշմամբ։ Նա երկար տարիներ աջակցում է Հանրապետական կուսակցությանը։ 2012-ին Նորիսը տեսաուղերձով դիմել է համաքաղաքացիներին, որում կոչ է արել թույլ չտալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վերընտրվելը։
Նորիսն ամուսնացած է երկրորդ անգամ՝ դերասանուհի Ջինա Օ՛Քելիի հետ։ Ունի 5 երեխա՝ 2 որդի առաջին ամուսնությունից, դուստր և որդի՝ 2-րդ ամուսնությունից, ինչպես նաև մեկ դուստր արտամուսնական կապից։




















