Եվրոպայում կնշեն Վան Գոգի մահվան 125-րդ տարելիցը

13:00 • 10.03.15

Լուրջ, խորաթափանց և անհասանելի էր իրեն տեսնում Վինսենթ վան Գոգը՝ դատելով նրա ինքնադիմանկարներից։ 125 տարի առաջ՝ 1890թ. հուլիսի 29-ին, նիդեռլանդցի նկարիչը մահացավ ընդամենը 37 տարեկանում, գրում է Deutsche Welle-ն։

 

Այսօր Վան Գոգի կտավներն աճուրդներում վաճառվում են ռեկորդային գումարներով, միլիոնավոր արվեստասերներ ամբողջ աշխարհում հիանում են նրանով և նրա արվեստով։ 2015-ը խոստանում է ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել հանճարի հանդեպ։

 

Նրա մահվան 125-րդ տարելիցի կապակցությամբ միաժամանակ երեք երկրներում՝ Նիդեռլանդներ, Բելգիա և Ֆրանսիա, կանցկացվեն «125 տարվա ոգեշնչում» խորագրով ամենատարբեր միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, փառատոներ, ոտքով և հեծանվով էքսկուրսիաներ, համերգներ և թատերական բեմադրություններ։

Եվրոպայում կնշեն Վան Գոգի մահվան 125-րդ տարելիցը