Ռեփեր 50 Cent-ի 2-ամյա որդին 700.000 դոլարի պայմանագիր է կնքել (լուսանկարներ)
Հայտնի ռեփեր 50 Cent-ի Սայր անունով 2-ամյա որդին վաստակել է իր առաջին հոնորարը։ Այդ մասին հպարտ հայրիկը պատմել է ամերիկյան ռադիոյի եթերում, փոխանցում է Корреспондент-ը։
Փոքրիկը նկարահանվել է Kidz Safe ականջակալների գովազդային արշավում։ Ռեփերը խոստովանել է, որ երեխայի հոնորարը կազմել է 700.000 դոլար։
«Նա այնքան լավիկն է, որ նրան պետք է դրա համար վճարեն»,- կատակել է երգիչը։
Երեխայի հայրը հոգացել է նրա ապագայի համար և այդ գումարով ավանդ ձևակերպել բանկում։ Երեխան գումարը կկարողանա ծախսել միայն 18 տարին լրանալուց հետո։















