Ջոնի Դեպին վիրահատել են՝ ձեռքի վնասվածքի պատճառով

09:29 • 11.03.15

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջոնի Դեպն Ավստրալիայում վնասել է ձեռքը, ինչի պատճառով վերադարձել է Լոս Անջելես ու վիրահատվել:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին` «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի 5-րդ մասի նկարահանման հրապարակից դուրս:

 

Ֆիլմի արտադրությամբ զբաղվող Disney ընկերության ներկայացուցիչները հաստատել են, որ 51-ամյա դերասանը վնասվածք է ստացել, սակայն միևնույն ժամանակ նրանք վստահեցրել են, որ այդ փաստը որևէ կերպ չի անդրադառնա ֆիլմի պրեմիերայի ժամկետի վրա:

 

Աղբյուրը հավելում է, որ «Կարիբյան ծովի ծովահենները. մեռյալները հեքիաթներ չեն պատմում»  ֆիլմի նկարահանումները մեկնարկել են ավստրալական Քուինսլենդում` փետրվարի կեսերին:

 

Կինոնկարի պրեմիերան նախանշված է 2017թ. հուլիսի 7-ին:

Ջոնի Դեպին վիրահատել են՝ ձեռքի վնասվածքի պատճառով