Բրիտանացի լուսանկարիչը «մեղրածոր» ֆոտոշարք է ներկայացրել (լուսանկարներ)
Բրիտանացի լուսանկարիչ Բլեյք Լիթլը ներկայացրել է բավական ուշագրավ ֆոտոշարք, որն անկասկած կարելի է բնորոշել որպես «չափազանց քաղցր ու մեղրածոր»:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, հեղինակը լուսանկարել է ամբողջովին մեղրով պատված տղամարդկանց, կանանց, երեխաների ու անգամ՝ շների: Արդյունքում ստացվել է բավական հակասական ֆոտոնախագիծ, որը կարող է ոմանց դուր գալ, իսկ մարդկանց մի մասի համար էլ տհաճ լինել:
Ինքը` Լիթլը, ևս համակարծիք է այս տեսակետին: Նա պատմել է, որ նկարահանվող մոդելների մի մասը խիստ դժգոհությամբ է մասնակցել նկարահանման գործընթացին, մինչդեռ մի քանիսին դա հաճույք է պատճառել:
Լուսանկարիչը նաև նշել է, որ յուրահատուկ մտահղացման միջոցով ցանկացել է այնպիսի կադրեր ստանալ, որոնց նայելիս մարդկանց մոտ տպավորություն կառաջանար, թե մոդելները զմռսված են սաթի մեջ:
Աղբյուրը մանրամասնում է, որ այժմ Լիթլի ֆոտոշարքը ցուցադրության է հանվել Լոս Անջելեսում: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 18-ը:





















