Անկողնային տեսարանների համար ինձ փոխարինող չի եղել, ամեն ինչ ինքնուրույն եմ արել. Ջենիֆեր Լոպես
Հոլիվուդյան դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը Комсомольская Правда պարբերականի հետ բացառիկ զրույցում խոսել է իր մասնակցությամբ «Երկրպագուն» ֆիլմում էրոտիկ տեսարանների մասին։
Անդրադառնալով Լոպեսի մասնակցությամբ նոր՝ «Երկրպագուն» ֆիլմին, որտեղ հերոսուհին ինտիմ կապ է ունենում դեռահասի հետ, լրագրողը հիշեցրել է, որ ԱՄՆ-ում գրեթե ամեն ամիս դատապարտում են հերթական ուսուցչուհուն՝ աշակերտի հետ կապ ունենալու համար, հետևաբար՝ նրա հերոսուհին նույնպես հանցագործ է։
«Ես չեմ հասկանում, ինչպե՞ս կարելի է համեմատել խորը վերքերով կնոջ քայլն ամենասարսափելի քրեական հանցագործության հետ։ Երբ իմ հերոսուհին՝ Քլերը, իմանում է, որ ամուսինը դավաճանում է երիտասարդ քարտուղարուհու հետ, նա իրեն ավելորդ է զգում այս աշխարհում։ Գիտե՞ք՝ ինչ սարսափելի զգացողություն է։ Ես, փառք Աստծո, դա զգացել եմ ընդամենը 2 անգամ, սակայն նույնիսկ հոգում այդ սառնության հիշողությունը հանում է ինձ հավասարակշռությունից։ Ինչո՞ւ է այս կյանքում ամեն ինչ այնպես, որ զոհ դարձած կնոջը, միևնույնն է, մեղավոր են համարում»,- ասել է Լոպեսը։
Պատմելով իր նոր կերպարի մասին՝ դերասանուհին նշել է, որ պարտադիր չէ հասնել ծայրահեղականությունների՝ հերոսուհուն զգալու և հասկանալու համար։ Հերոսուհին, ամուսնու ստի պատճառով, ողբերգական սխալ է թույլ տալիս։ Եվ միայն տառապանքի գնով է հասկանում, որ ընտանիքը գերագույն արժեք է։
«Եթե ձեզ խաբում է զուգընկերը, ապա դա ձեր խնդիրը չէ, դա նրա խնդիրն է։ Ձեր պարտքն է՝ օգնել նրան՝ ցույց տալով, թե ինչն է նա վտանգում, ինչ է ձեռք բերում և արժե՞ արդյոք դա։ Սակայն ես այդպես խելացի եմ միայն տեսականորեն, իսկ գործնականում հաճախ տրվում եմ զգացմունքներին»,- խոստովանել է դերասանուհին։
Խոսելով ֆիլմում առկա բաց տեսարանների մասին՝ դերասանուհին նշել է, որ բոլոր անկողնային տեսարաններում ինքն անձամբ է նկարահանվել։ «Այդ ամբողջ ծանր բեռն ինձ վրա էր ամբողջությամբ։ Դե, իհարկե, խաղընկերս՝ տաղանդավոր երիտասարդ դերասան Ռայան Գուզմանը, նույնպես օգնում էր»,- ասել է Լոպեսը։










