Աշխարհի հայտնի թանգարաններն արգելում են «սելֆի» անելու համար նախատեսված ձողերը

11:17 • 11.03.15

Աշխարհի խոշորագույն թանգարաններն արգելում են «սելֆի» անել հատուկ ձողի միջոցով։ Թանգարանի աշխատակիցները չեն սիրում, երբ այցելուները գաղտնի լուսանկարում են ցուցադրությունների ընթացքում։ Սակայն ավելի վատ են լինում լուսանկարվելու հետևանքները, երբ դա արվում է հատուկ ձողի օգնությամբ, գրում է buro247.ru-ն։

 

1.5 մ երկարությամբ ձողն այցելուները թափահարում են՝ դիպչելով կտավներին, քանդակներին և նույնիսկ այլ հաճախորդների։

 

Ժամանակակից սարքավորումների արգելքն արդեն սահմանել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը, Ամստերդամի թանգարանը, Ավստրալիայի ազգային պատկերասրահը, Վաշինգտոնում Սմիթսոնյան ինստիտուտը և շատ այլ թանգարաններ։

 

Վերսալում այդ ձողն օգտագործելու արգելքը գործում է միայն պալատի համար, այգում դա դեռ չի գործում, թեև այնտեղ բազմաթիվ քանդակներ կան։

 

Աշխարհի հայտնի թանգարաններն արգելում են «սելֆի» անելու համար նախատեսված ձողերը