Համացանցում են հայտնվել Բրիթնի Սփիրսի՝ նախկինում չհրապարակված լուսանկարները (ֆոտոշարք)
Համացանցում են հայտնվել 20 տարի առաջ արված ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի սևուսպիտակ լուսանկարները, գրում է NY Daily News-ը:
Լուսանկարներում 13-ամյա Բրիթնին տարբեր դիրքեր է ընդունում և ծամածռություններ անում:
Ֆոտոսեսիան արվել է 1995-ին Ֆիլադելֆիայում (ԱՄՆ), լուսանկարիչ Դևիդ Բարենի կողմից:
Նկարներից մեկում Բրիթնին սպիտակ շապիկ և վանդակավոր շրջազգեստ է կրում, որը 4 տարի անց կհայտնվի իր դեբյուտային Baby One More Time հոլովակում, ինչից էլ սկսվել է երգչուհու կարիերան:





















