Մերկելի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի
Գերմանական AVE Gesellschaft fur Fernsehproduktion ընկերությունը գեղարվեստական ֆիլմ կնկարահանի կանցլեր Անգելա Մերկելի մասին, այն պատրաստ կլինի 2017-ին, փոխանցում է РИА Новости-ն:
Դեռ չի հաղորդվում, թե ով կկատարի գլխավոր դերը: Սցենարը կգրի լրագրող Դիրկ Կուրբյուվայթը:
«Նա լավ գիտի կանցլերին: Ես ուրախ եմ, որ մենք կարողացել ենք ձեռք բերել հմուտ սցենարիստի: Տիկին Մերկելը հետաքրքիր կենսագրություն ունի: Նա հմայիչ է և համաշխարհային ճանաչում ունի»,- ասել է Holtzbrinck հրատարակչության ղեկավար Վալիդ Նակշբանդին:
Լրագրողն արդեն հրատարակել է 2 գիրք` նվիրված Մերկելին: «Ես հետևում եմ Մերկելի քաղաքական ուղուն երկար տարիներ, քննադատորեն, սակայն միշտ հիացած եմ նրանով»,- ասել է Կուրբյուվայթը:
Նրա խոսքով` կանցլերն ամենահետաքրքիր ժամանակակից քաղաքական գործիչն է:










