Ամերիկացին միկրո-գիրք է ստեղծել, որը ցույց է տալիս կյանքի հիասքանչ լինելը. լուսանկարներ
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգից Իվեն Լորենցենը նոր գերփոքր գիրք է լույս ընծայել: BoredPanda-ն հայտնում է, որ սա պատկերագիրք է, իսկ պատկերները դրանում ավելի փոքր են, քան մարդու եղունգը:
«Կյանքի Լիլ Հաճույքները» վերնագրով այս գիրքը ներկայացնում է այն ամեն մանր-մունրի պատկերազարդումը, ինչ կյանքը հիասքանչ է դարձնում:
Լորենցենը նման գրքեր ստեղծելու վարպետ է: Սակայն այս դեպքում առավելությունը նաև ճապոնական զուսպ հաիկո պոեզիայի նմուշներ հիշեցնող տեքստային հատվածներ են: Դրանցում հեղինակը գեղեցիկ հուշեր, ուժեղ հույզեր կամ խոր դիտարկումներ է ներկայացնում` ընդամենը մի քանի բառով:
Կից պատկերազարդումներն էլ գեղեցիկ են ու տպավորիչ: Աշխատանքները կատարված են մատիտով ու թանաքով: Տեղ-տեղ նաև ջրաներկ է օգտագործված:















