Ռեմբրանդտի կտավները վաճառքի են դրվել Փարիզում

16:04 • 17.03.15

Մեծահարուստ Մարտին Սոլմանսի և նրա կնոջ` Օպյեն Կոպիտի դիմանկարները, որոնք պատկանում են Ռեմբրանդտ վան Ռեյնի վրձնին և որոնք գտնվում էին Ռոթշիլդների հավաքածուում, վաճառքի են հանվել Ֆրանսիայում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Բանկիրների և հասարակական գործիչների եվրոպական հայտնի տոհմերի անդամները հույս ունեն արվեստի գործերի վաճառքից ստանալ 150 մլն եվրո եկամուտ:

 

Կտավները Ռեմբրանդտը նկարել է իր ստեղծագործական կարիերայի սկզբում: 21-ամյա Սոլմանսի և 23-ամյա Կոպիտի նախահարսանեկան դիմանկարների համար նկարիչը ստացել է ընդամենը մոտ 227 եվրո:

Ռեմբրանդտի կտավները վաճառքի են դրվել Փարիզում