Սթիվեն Քինգը խորհուրդներով կկիսվի սկսնակ գրողների համար
Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը 2015թ. նոյեմբերին կհրատարակի կարճ պատմվածքների հավաքածու՝ The Bazaar of Bad Dreams։
Գրքում կընդգրկվի 20 պատմություն։ Յուրաքանչյուրին կնախորդի դրանց ստեղծման պատմությունը և ստեղծագործական հնարքների նկարագրությունը, որոնք օգտագործել է հեղինակը, գրում է Лента-ն։
«Դրանք կենսագրական մեկնաբանություններ են այն մասին, թե երբ, ինչու և ինչպես է նա գրել իր պատմվածքները։ Դրանք կուրախացնեն այն ընթերցողներին, որոնց դուր է գալիս Քինգի խորաթափանցությունը»,- նշել են խմբագիրները։
Իր վեպերի վրա տարված աշխատանքների գործընթացների մասին նախորդ նյութերը Քինգը թողարկել էր 2000-ին։










