Քրիստինա Ագիլերան սևահեր է դարձել (լուսանկար)

12:41 • 18.03.15

Արևմտյան շոու բիզնեսի ամենահայտնի շիկահերներից մեկը` երգչուհի Քրիստինա Ագիլերան, կտրուկ կերպարանափոխվել է` «թեթևամիտ» շիկահերից վերածվելով «ճակատագրական» սևահերի:

 

Ինչպես նշում է tatler.ru-ն, երգչուհին փոխել է մազերի գույնը դերասանական կարիերայի պատճառով: Ագիլերան դեր է ստացել «Նեշվիլ» սերիալում, որը քանթրի երաժշտության մասին է:
Հայտնի է, որ Ագիլերայի հերոսուհին «փոփ արքայադուստր» է, ուստի երգչուհին խնդիրներ չի ունենա դերի մեջ մտնելու հարցում:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ Ագիլերան առաջին անգամ չէ, որ «դավաճանում» է շիկահերի կերպարին. 2003թ. նա մազերը սև է ներկել հատուկ The Stripped Tour շրջագայության համար:

 

Քրիստինա Ագիլերան սևահեր է դարձել (լուսանկար)