Շառլ Ազնավուրը խոստացել է հանդիպել իր տարեց ռուս երկրպագուհուն. լուսանկար, տեսանյութ

23:24 • 18.03.15

Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը խոստացել է հանդիպել իր տարեց ռուսաստանցի երկրպագուհու` Լիդայի հետ: Այս մասին հայտնում է «Լենտան»:

 

Ավելի վաղ ռուսաստանյան ԶԼՄ-ները անդրադարձել էին Լիդա տատիկին, որը մետրոյում Ազնավուրի երգերն է կատարում: Նա ասել էր, որ իր երազանքն է՝ լինել Ազնավուրի համերգին: «Կոմերսանտի» խմբագրությունը ապրիլին 22-ին Մոսկվայում կայանալիք համերգի տոմս էր ապահովել:

 

Եվ ահա՝ «Կոմերսանտի» լրագրող Ալեքսանդր Չերնիխը, ով հենց «հայտնաբերել էր» Լիդա տատիկին, Facebook-ի իր էջում հայտնել է, որ Լիդան ո՛չ միայն ներկա կգտնվի Ազնավուրի համերգին, այև՝ կհանդիպի իր կուռքի հետ:

 

Ռուսաստանցի լրագրողը հայտնել է, որ համերգի կազմակերպիչները տեղեկացրել են, թե պարոն Ազնավուրը ուրախ կլինի համերգից հետո կուլիսներում հանդիպել տիկին Լիդային:

 

Լիդայի մասին հրապարակումը սոցցանցերում հավանել էր 40 հազար մարդ և տրածել 8000 հոգի: Սակայն խնդիրն այն է, որ այժմ լրատվամիջոցը չի կարողանում գտնել Լիդային և հայցում է իր ընթերցողների աջակցությունը:

 

Շառլ Ազնավուրը խոստացել է հանդիպել իր տարեց ռուս երկրպագուհուն. լուսանկար, տեսանյութ