Գազի հարցով ՌԴ-ԵՄ-Ուկրաինա եռակողմ հանդիպումը կկայանա մարտի 20-ին՝ Բրյուսելում
Ուկրաինայի, ՌԴ-ի և Եվրահանձնաժողովի միջև գազի հարցով եռակողմ հանդիպումը կկայանա Բրյուսելում՝ մարտի 20-ին: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Աննա-Կայսա Իտկոնենը:
«Հաստատված է. գազի հարցով ԵՄ-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ բանակցությունները կկայանան Բրյուսելում ուրբաթ` մարտի 20-ին», - թվիթերյան իր բլոգում գրել է Իտկոնենը:
Այսօր ավելի վաղ Ռուսաստանը հաստատել էր գազի հարցով ԵՄ-ի և Ուկրաինայի հետ եռակողմ բանակցություններին մասնակցելու պատրաստակամությունը:










