Բազմազավակ հայր. ծնվել է Ջուդ Լոուի 5-րդ երեխան (լուսանկարներ)
Հայտնի դերասան Ջուդ Լոուն ամրապնդել է իր դիրքերը բազմազավակ հայրերի շարքում. հմայիչ բրիտանացին հայր է դարձել 5-րդ անգամ:
Ինչպես նշում է elle.ru-ն, Լոուի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ նրա նախկին ընկերուհին` 23-ամյա երգչուհի Քեթրին Հարդինգը, լույս աշխարհ է բերել աղջիկ երեխայի:
Աղբյուրը մանրամասնում է, որ փոքրիկի ծննդյան հստակ ամսաթվի, ինչպես նաև անվան վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնի չէ:
Դերասանի ներկայացուցիչը նշել է, որ ծնողները շատ երջանիկ են, բայց խնդրում են հանրությանն ու ԶԼՄ-ներին հարգել իրենց անձնական կյանքը:
Լոուն հայտնել է, որ կօգնի Հարդինգին երեխային դաստիարակման հարցում, քանի որ ինքն այդ բնագավառում ահռելի փորձ ունի: Դերասանը 3 երեխա ունի նախկին կնոջից` Սեդի Ֆրոսթից, 1 աղջիկ` մոդել Սամանթա Բերքից:
Լոուն ակտիվ մասնակցություն է ունենում իր բոլոր երեխաների դաստիարակման հարցում: Նա բազմիցս նշել է, որ իրեն լիարժեք երջանիկ է զգում միայն երեխաների կողքին:















