Տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի մասին ֆիլմի նկարահանումները կսկսվեն հուլիսին
«Առաջինների ժամանակը» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները կսկսվեն հուլիսի 1-ին։
Ֆիլմը պատմության մեջ առաջին անգամ մարդու՝ բաց տիեզերք դուրս գալու մասին է, պատմել է ռուս դերասան Եվգենի Միրոնովը, ով կկատարի տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի դերը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
1965թ. մարտի 18-ին Լեոնովը դարձել է առաջին մարդն աշխարհում, ով դուրս է եկել բաց տիեզերք։
«Այն, ինչ տեղի է ունեցել այնտեղ, դա իսկական հերոսություն է։ Միլիոնավոր մարդիկ պետք է տեսնեն այդ պատմությունը։ Տիմուր Բեքմամբետովը և ես որոշել ենք նկարահանել ֆիլմ, որը նվիրված կլինի այդ իրադարձություններին»,- ասել է Միրոնովը։
Նա նշել է, որ նոր ֆիլմն էկրաններին կհայտնվի 2016թ. աշնանը։ Նկարահանումների ընթացքում խորհրդական կլինի անձամբ Լեոնովը։










