Իռլանդիայի վիսկիի հին գործարանները՝ զբոսաշրջիկների սիրելի վայր (լուսանկարներ, տեսանյութ)
Դուբլինում վիսկիի հին գործարաններն ու պահեստները քաղաքի ամենահայտնի վայրերից են, ուր մշտապես զբոսաշրջիկներ են այցելում՝ չնայած նրան, որ դրանք արդեն վաղուց չեն գործում, գրում է Daily Mail-ը:
Հայտնի գործարաններից են Jameson-ի, The Bushmills-ի և Kilbeggan Locke's-ի հնագույն շենքերը:
Գործարաններում զբոսավարները 15 եվրոյով տուր են անցկացնում շենքերով և պատմում, թե ինչպես կարելի է պատրաստել Connemara, Greennore և Tyraconnell տեսակի վիսկիները, նաև՝ ինչ փուլերով է անցնում խմիչքը և այլ հետաքրքրաշարժ պատմություններ՝ կապված ընկերությունների հետ:
Օրինակ՝ Jameson-ին պատկանող ամենահին գործարանը բացվել է 1795 թվականին և զբաղեցնում է 15 հեկտար տարածք:




















