«Մաշան և արջերը» մուլտֆիլմն արժանացել է մանկական «Օսկար» մրցանակի

00:20 • 18.03.15

Ռուսաստանյան «Մաշան և արջը» արժանացել է մուլտիպլիկացիայի Kidscreen Awards մրցանակին, որը համարվում է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարի» մանկական անալոգը:

 

«Իզվեստիայի» փոխանցմամբ` մուլտֆիլմը հաղթել է Լավագույն անիմացիոն ֆիլմ` մուլտֆիլմ անվանակարգում: 

 

Հայտնի մուլտսերիալի պրոդյուսեր Դմիտրի Լովեյկոն ասել է, որ առաջին անգամ է, որ ռուսաստանյան մուլտֆիլմը նման միջազգային մեծարման է արժանանում:

 

Kidscreen Awards-ը կոմերցիոն անիմացիայի ոլորտի ամենահեղինակավոր մրցանակներից է, որը շնորհվում է «Հաղորդումներ մանուկների համար» և «Հեռարձակում երեխաների համար» անվանակարգերում: Այն անցկացվում է ամեն տարի՝ Մայամիում:

 

Մինչև օրս «Մաշան և արջը» YouTube-ում ունեցել է  2,5 մլրդ դիտում:

 

«Մաշան և արջերը» մուլտֆիլմն արժանացել է մանկական «Օսկար» մրցանակի