Մեխիկոյի կենտրոնական փողոցները կփակեն հանուն Ջեյմս Բոնդի

10:13 • 18.03.15

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են բրիտանացի գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմի նկարահանումների ժամանակ փակել քաղաքի պատմական մասի որոշ հատվածներ:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, իշխանությունները ստիպված են նման քայլի դիմել, քանի որ Մեխիկոն հայտնի է իր խցանումներով, իսկ դրանք լուրջ խնդիր կլինեին նկարահանումների համար:

 

Հայտնի է, որ քաղաքի տարբեր հատվածներ կսկսեն փակել մարտի 19-ից, իսկ նկարահանումները կտևեն մինչ ապրիլի 1-ը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Բոնդի մասին պատմող 24-րդ ֆիլմը կոչվելու է «Սպեկտր» (Spectre): Դրա ռեժիսորը կրկին կլինի Սեմ Մենդեսը: Հայտնի է, որ նկարահանման աշխատանքները, Մեքսիկայից բացի, կանցկացվեն Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Մարոկկոյում ու Ավստրիայում:

Մեխիկոյի կենտրոնական փողոցները կփակեն հանուն Ջեյմս Բոնդի