«Ամուր ընկույզ» Բրյուս Ուիլիսն այսօր նշում է 60-ամյակը (լուսանկարներ)
Ամենասիրված հոլիվուդյան դերասաններից մեկը՝ Բրյուս Ուիլիսը, այսօր դառնում է 60 տարեկան։
Ապագա աստղի փառքի ճամփան հեշտ չի եղել։ Մեծ կինոյում նա հայտնվել է անմիջապես բարից. բարմեն աշխատելու ժամանակ նա պատահականորեն ծանոթացել է մի ռեժիսորի հետ, գրում է Газета-ն։
Երիտասարդ դերասանն իր կարիերան սկսել է էպիզոդիկ դերերով, այնուհետ ««Լուսնային լույս» դետեկտիվ գործակալություն» սերիալում կատարած դերի շնորհիվ ձեռք է բերել կատակերգու դերասանի ճանաչում։
Ոստիկան Ջոն Մաքքլեյնի դերն այդ համատեքստում պատահականություն է դարձել, սակայն հենց այդ դերից հետո է նա արթնացել համաշխարհային փառք ձեռք բերած։
Նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում՝ «Ամուր ընկույզ», «Լիցքավորված զենք», «Հարվածի հեռավորության վրա», «Նորթ», «Քրեական ընթերցվածք», «Հինգերորդ տարրը» և այլն։
Բրյուսին երբեք հնարավոր չէ տեսնել միայնակ, նրա կողքին միշտ կան շլացուցիչ աղջիկներ՝ ընկերուհիներ, դերասանուհիներ և կանայք։






















