69-ամյա Լայզա Մինելին վերականգնողական կլինիկա է տեղափոխվել

11:29 • 19.03.15

20-րդ դարի ամենահայտնի դերասանուհիներից մեկը` 69-ամյա Լայզա Մինելին, ինքնակամ վերականգնողական կլինիկա է տեղափոխվել: Ինչպես նշում է gazeta.ru-ն, այս մասին ասել է Մինելիի մամուլի խոսնակ Սքոթ Գորենսթեյնը:

 

«Հաշվի առնելով, որ նրա գործերը դեպի լավն են գնում` մենք ակնկալում ենք արագ դուրսգրում»,- ասել է նա:

 

Միևնույն ժամանակ Գորենսթեյնը հրաժարվել է ասել այն բժշկական հաստատության անունը, որտեղ գտնվում է օսկարակիր դերասանուհին:

 

Նրա խոսքով՝ Մինելին որոշել է դիմել մասնագետներին, քանի որ գիտակցել է, որ ինքն օգնության կարիք ունի:

 

Աղբյուրը հավելում է, որ նախկինում Մինելին բազմիցս օգտվել է վերականգնողական կլինիկաների ծառայություններից: Մասնավորապես՝ 1984թ. նա բուժվել է ալկոհոլային ու դեղամիջոցներից ունեցած կախվածությունից: