«Հայոց մշակութային ցեղասպանությունը. առաջ և հետո». լուսանկարչական ցուցահանդես Գրանադայում

22:44 • 27.03.15

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ  Իսպանիայի Գրանադա քաղաքի Քրիստոնեական թեմաների ուսումնասիրության միջազգային կենտրոնում  այս տարի մի շարջ ցուցադրություններ են նախատեսվում: Առաջիկա լուսանկարչական ցուցադրություններից մեկը կրում է «Հայոց մշակութային ցեղասպանությունը. առաջ և հետո» խորագիրը, որի ժամանակ կցուցադրվեն Հայկական ճարտարապետության  ուսումնասիրության հիմնադրամի արխիվում պահվող լուսանկարները:


Ցուցահանդեսին կներկայացվեն նախկինում  և այժմ արված լուսանկարներ, որոնք ցույց են տալիս Հայոց ցեղասպանությունից հետո հայ մշակութային ժառանգության լքված վիճակը ներկայիս Թուրքիայում:

 

Ցուցադրության նպատակն է՝ ցույց տալ, թե ինչ տխուր իրականության է բախվել հայ ժողովուրդը, և որ Հայոց ցեղասպանությունը միայն տեղահանություններով ու սպանություններով չի ավարտվել. թուրքերն ավերել և կործանել են այս ժողովրդի  հավատի և ազգային ինքնության իրական վկայությունը:


Անցյալ 100 տարում Թուրքիայի կառավարությունը շարունակել է ժխտել Հայոց ցեղասպանությունը և շարունակում է հայկական ժառանգության  կործանման քաղաքականությունը:  Ցուցադրությունը կանցկացվի ապրիլի 2-25-ը:


 

«Հայոց մշակութային ցեղասպանությունը. առաջ և հետո». լուսանկարչական ցուցահանդես Գրանադայում