Մեթյու ՄքՔոնախին կնկարահանվի «Միլիարդատիրոջ քացախը» ֆիլմում
Օսկարակիր դերասան Մեթյու ՄքՔոնախին կնկարահանվի Բենջամին Ուոլեսի «Միլիարդատիրոջ քացախը. Աշխարհում ամենաթանկ գինու շշի գաղտնիքը» վեպի էկրանավորման մեջ։ Այն գինու կեղծ հավաքածուի վաճառքի մասին սկանդալային պատմություն է, գրում է buro247.ru-ն։
Վեպում միլիարդատեր Բիլ Կոխը ձեռք է բերում 1787թ. Chateau Lafite Bordeaux բացառիկ հավաքածուն կես մլն դոլարով։ Հավաքածուն պատկանել է ԱՄՆ նախագահ Թոմաս Ջեֆերսոնին։
Փորձաքննության արդյունքում պարզվում է, որ Կոխը ձեռք է բերել կեղծ հավաքածուն էլիտար գինիների համաշխարհային ճանաչում ունեցող հավաքորդ և հայտնի խաբեբա Հարդի Ռոդենշտոկից։
Դեռևս հայտնի չէ, թե հատկապես ում դերը կկատարի ՄքՔոնախին, սակայն հայտնի է, որ ֆիլմի պրոդյուսերներից մեկն Ուիլ Սմիթն է։










