«Սիրունիկը» ֆիլմի վերջաբանը հորինել են Ջուլիա Ռոբերթսն ու Ռիչարդ Գիրը (լուսանկարներ)

16:01 • 28.03.15

«Սիրունիկը» հանրահայտ ֆիլմի 25-ամյակի առթիվ դերասաններ Ջուլիա Ռոբերթսը, Ռիչարդ Գիրը, Հեկտոր Էլիզոնդոն, Լորա Սան Ջակոմոն և ռեժիսոր Գերի Մարշալն ուշագրավ մանրամասներ են պատմել նկարահանումների մասին, գրում է segodnya.ua-ն։

 

Պարզվել է, որ ի սկզբանե Մարշալը պատրաստվել է ֆիլմ նկարահանել մարմնավաճառության և թմրանյութերի խնդիրների մասին, սակայն գլխավոր հերոսների միջամտությամբ նա փոփոխել է սցենարը։

 

«Վերջաբանը պետք է լիներ ոչ այնքան երջանիկ։ Ռիչարդը պետք է փողերի հետ միասին ինձ դուրս նետեր մեքենայից ասֆալտի վրա։ Ես պետք է մենակ կանգնեի, իսկ իմ շուրջ պտտվեին դրամները»,- պատմել է Ռոբերթսը։

 

Սակայն հենց նկարահանումների սկզբից Ռիչարդի և Ջուլիայի միջև առաջանում է, այսպես կոչված, «քիմիա», նրանք միմյանց շատ են հավանում և նույնիսկ ստիպված չեն լինում համակրանք ձևացնել։

 

«Ես հետևում էի նրանց աշխատանքի ընթացքին և հասկացա, որ չեմ կարող փչացնել ֆիլմը տխուր վերջաբանով։ Եվ այդպես մեզ մոտ երջանիկ ավարտ ստացվեց»,- պատմել է ռեժիսորը։

 

 

 

 

 

 

«Սիրունիկը» ֆիլմի վերջաբանը հորինել են Ջուլիա Ռոբերթսն ու Ռիչարդ Գիրը (լուսանկարներ)