Անջելինա Ջոլին դարձել է 2014-ի կինոյի լավագույն չարագործը Kids’ Choice Awards-ում

17:49 • 29.03.15


Անջելինա Ջոլին դարձել է 2014 թվականի կինոյի լավագույն չարագործը Kids’ Choice Awards-ում («Երեխաների ընտրությունը»), գրում է gazeta.ru-ն:

Դերասանուհին, ով վերջերս քաղցկեղի կանխարգելման հերթական վիրահատությունն էր տարել, մրցանակը ստացել է Դիսնեյի «Մալեֆիսենտա» հեքիաթում իր գլխավոր դերի համար, որտեղ նա խաղում է չար կախարդի դերը: Արարողությանը Ջոլին ժամանել էր իր աղջկա՝ Շայլոյի հետ:


Անցած տարվա լավագույն ֆիլմ է ընտրվել «Գալակտիկայի պահակները», լավագույն դերասան՝ Բեն Ստիլերը «Գիշերը թանգարանում. դամբարանի գաղտնիքը» ֆիլմում իր դերակատարման համար և Էմա Սթոունը «Նոր սարդ-մարդը. բարձր լարում» ֆիլմի համար:

Լավագույն երաժշտական խումբ երեխաները ճանաչել են One Direction խումբը, իսկ լավագույն համակարգչային խաղ` Minecraft-ը:

Kids’ Choice Awards մրցանակը ստեղծել է Nickelodeon հեռուստաալիքը 80-ականների վերջին, իսկ դրա դափնեկիրներին ընտրում են հիմնականում երեխաների և անչափահասների համար մուլտֆիլմեր հեռարձակող հեռուստաալիքի հեռուստադիտողները:


 

 

Անջելինա Ջոլին դարձել է 2014-ի կինոյի լավագույն չարագործը Kids’ Choice Awards-ում