Սկանդալային կատակերգակ դերասանը կմարմնավորի Ֆրեդի Մերքուրիին

02:13 • 29.03.15

Սկանդալային կատակերգակ Սաշա Բարոն Քոենը հանդես կգա կենսագրական ֆիլմում, որում կմարմնավորի լեգենդար երաժիշտ Ֆրեդի Մերքուրիին: Այս մասին հայտնում է «Ռոսսիյսկայա գազետան»:

 

Առայժմ Մերքուրիի մասին ապագա ֆիլմը վերնագիր չունի, սակայն հայտնի է, որ Քոենը հանդես կգա նաև որպես ֆիլմի բեմադրիչ, սցենարի հեղինակ:

 

Queen խմբի մենեջեր Ջիմ Բիչն ասել է, որ իրենց և Քոենի բանակցություններում առաջընթաց է գրանցվել: Քոենը այս ֆիլմը կյանքի կոչելու համար «պայքարում է» արդեն 7 տարի:

Այս ֆիլմի նկարահանումները նախկինում 2013-ի գարնանը արդեն մի անգամ տապալվել են:

 

Սաշա Բարոն Քոենը հայ հանդիսատեսին ավելի շատ հայտնի է արևելյան բռնապետի իր վերջին կերպարով:

 

Սկանդալային կատակերգակ դերասանը կմարմնավորի Ֆրեդի Մերքուրիին