Անջելինա Ջոլին դուստրերի հետ Kids Choice Awards-2015-ին (լուսանկարներ)

12:13 • 30.03.15

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին մասնակցել է մանկական Nickelodeon  հեռուստաալիքի կողմից ամեն տարի կազմակերպվող Kids Choice Awards մրցանակաբաշխությանը:

 

Ինչպես նշում է tatler.ru-ն, դերասանուհուն միջոցառմանն ուղեկցել են նրա 6 երեխաներից 2-ը` Զահարան ու Շայլոն: Աղջիկների ուրախությունն ուղղակի աննկարագրելի է եղել, երբ նրանց մայրիկը հաղթել է «Տարվա լավագույն չարագործ» անվանակարգում` «Մալիֆիսենթ» ֆիլմում կախարդի դերակատարման համար:

 

Աղբյուրը հավելում է, որ սա վերջերս կատարած բարդ վիրահատությունից հետո Ջոլիի առաջին հանրային ելույթն էր: Հիշեցնենք, որ օրերս դերասանուհին պատմել էր, որ հեռացրել  է ձվարաններն ու արգանդային փողերը` այդ օրգաններում քաղցկեղի առաջացման հավանականությունը բացառելու համար:

 

 

Անջելինա Ջոլին դուստրերի հետ Kids Choice Awards-2015-ին (լուսանկարներ)