Բոդիարտի մասնագետը 5 մարդու վերածել է արևադարձային գունագեղ գորտի (լուսանկարներ, տեսանյութ)
Ստորև ներկայացված լուսանկարին նայելիս առաջին հայացքից թվում է, թե դա հսկայական կանաչ տերևին նստած արևադարձային գունագեղ գորտ է:
Սակայն իրականում դա անթերի կատարված բոդիարտի նմուշ է, որը ստեղծվել է 5 մարդու մերկ մարմինները գրագետ գունազարդելու ու ճիշտ դիրքով կանգնեցնելու շնորհիվ:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, այս յուրահատուկ աշխատանքի հեղինակը նկարիչ Յոհանես Սթոթերն է, ով ներկերի ու վրձնի օգնությամբ մարդկանց վերածում է բնության ամենագեղեցիկ ու տարօրինակ ներկայացուցիչների:
Երեսունվեցամյա տղամարդը պատմել է, որ ստեղծագործելու հարցում ինքը ոգեշնչում է գտնում բնության մեջ: Նրա խոսքով՝ նմուշներից ամեն մեկը պատրաստելու համար իրենից պահանջվում է միջինը 8 ժամ:
Աղբյուրը հավելում է, որ Սթոթերը նախկինում ճանաչվել է բոդիարտի աշխարհի չեմպիոն:















