20-րդ դարասկզբի Անգլիան՝ բացառիկ գունավոր լուսանկարներում
National Geographic ամսագիրը 1920-ականների վերջին և 1930-ականներին լուսանկարիչ Քլիֆթոն Ռ. Ադամսին ուղարկում է Անգլիա՝ լուսանկարելու գյուղերը, քաղաքները և այնտեղ ապրող մարդկանց, գրում է mashable.com-ը։
1928-ին Անգլիայում, որտեղ գյուղատնտեսությունը կյանքի կարևորագույն մասն էր, տղամարդիկ և կանայք միասին էին աշխատում դաշտերում։ Սակայն Ադամսի լուսանկարներում պատկերված են հիմնականում կանայք։ Հենց այդ տարում անգլիացի կանայք լիարժեք իրավունք են ստանում քվեարկել տղամարդկանց հավասար։ Մինչ այդ, քվեարկելու իրավունք ունեին միայն 30-ն անց կանայք։
Ադամսը եղել է 38 տարեկան, երբ այցելել է Անգլիա։ Նա լուսանկարել է շատ այլ եվրոպական երկրներ, ինչպես նաև Կենտրոնական և Հյուսիսային Ամերիկայի պետություններ՝ 1920-1934թթ. National Geographic-ում աշխատելու ընթացքում։































