Հարիսոն Ֆորդին դուրս են գրել հիվանդանոցից

11:43 • 30.03.15

Հոլիվուդյան հայտնի դերասան Հարիսոն Ֆորդն ապաքինվել է վերջերս տեղի ունեցած ավիավթարի վնասվածքներից ու արդեն դուրս գրվել հիվանդանոցից:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, շաբաթ օրը Ֆորդին տեսել են հարազատ Լոս Անջելեսում`մեքենա վարելիս:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ դերասանին տարել էին UCLA բժշկական կենտրոն մարտի 5-ին, երբ նրա վարած Ryan PT-22 Recruit ինքնաթիռը վթարի էր ենթարկվել` ընկնելով գոլֆի դաշտում: Միջադեպի հետևանքով Ֆորդը ստացել էր գլխի վնասվածք ու մի քանի լուրջ կոտրվածք:

Հարիսոն Ֆորդին դուրս են գրել հիվանդանոցից