Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է Սերգեյ Լազարևի եղբայրը

19:16 • 30.03.15

Ճանապարհատրանսպորտային պատահարից օրեր անց մահացել է հայտնի ռուս երգիչ Սերգեյ Լազարևի եղբայրը՝ Պավելը, գրում է gazeta.ru-ն:

 

Դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթ Մոսկվայում՝ Կուտուզովի պողոտայում. Պավելի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի՝ անվադողի ծակվելու պատճառով:

 

Պատահարի ժամանակ ստացած վնասվածքները հավանաբար հանգեցրել են բարդացումների, նա իրեն վատ է զգացել և մահացել հիվանդանոցում:

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է Սերգեյ Լազարևի եղբայրը