Ինչ թոշակ, ես «ընդամենը» 100 տարեկան եմ. AdMe.Ru-ն ներկայացրել է տաղանդավոր նկարչուհու պատմությունը (լուսանկարներ)

11:51 • 19.05.15

AdMe.Ru կայքը հաճախ է անդրադառնում հետաքրքիր ներաշխարհով ու արտառոց կյանքով ապրած անհատներին: Այս անգամ աղբյուրն ուշագրավ լուսանկարներով համեմված նյութ է ներկայացրել նկարչուհի Ժիզել Դ’Ալվի վան Ուոթերշուտ վան դեր Գրահթի մասին, ով ապրել է 100 տարի ու ստեղծագործել մինչև կյանքի վերջին օրը:



Ժիզելը ծնվել է 1912թ.` բավական հարուստ ու ապահովված ընտանիքում: Հոր խորհրդով 18 տարեկանում նա որոշել է վերջ տալ ցոփ ու շվայտ կյանքին և գտնել իր իրական կոչումը: Մի քիչ մտորելուց հետո Ժիզելը մեկնել է Փարիզ ու նկարչություն սովորել: Այդ պահից ի վեր նա այլևս երբեք հրաժեշտ չի տվել վրձնին ու ներկերին:

 

100 տարվա ընթացքում Ժիզելն ապրել է ամենատարբեր վայրերում ու ամենատարբեր մարդկանց հետ, սակայն իրական երջանկությունը գտել է Ամստերդամում: Ի դեպ, նա ամուսնացած է եղել Ամստերդամի քաղաքապետերից մեկի հետ, սակայն վերջինիս վաղաժամ մահվան պատճառով նրանց համատեղ կյանքը տևել է ընդամենը 8 տարի:

 

Այստեղ նա ակտիվ ստեղծագործել է ու իր կտավների շնորհիվ մեծ գումարներ վաստակել: Ժիզելն այդ փողերով մի ողջ բնակելի շենք է գնել: Իր համար կինն ընտրել է վերջին հարկը, որում եղած բնակարանն ուղղակի ստեղծված է արվեստով զբաղվելու ու ստեղծագործելու համար: Լուսավոր ու ընդարձակ բնակարանի տարբեր կողմերից հսկայական պատուհաններ են բացվում դեպի գեղատեսիլ քաղաքը:

 

Հետաքրքրական է, որ ծնված օրվանից մինչև մահ լինելով ֆինանսապես ապահովված` Ժիզելն անգամ 100 տարեկանում չգիտեր, թե ինչպես միացնել վառարանն ու կարտոֆիլ տապակել:

 

Նա մահացել է 2013-ի մայիսին՝ 100 տարեկանում։

 

Ինչ թոշակ, ես «ընդամենը» 100 տարեկան եմ. AdMe.Ru-ն ներկայացրել է տաղանդավոր նկարչուհու պատմությունը (լուսանկարներ)