Կրեատիվ լուսանկարները բացահայտում են, թե ինչպես են աշխարհը տեսնում մուսուլման կանայք` չադրայի տակից

19:11 • 19.05.15

Daily Mail-ը զարմանալի լուսանկարներ է հրապարակել, որոնք պատկերավոր ցույց են տալիս, թե ինչպես է շրջակա իրականությունը տեսնում մուսուլման կինը իր նիկաբի` ամբողջովին դեմքը ծածկող գլխաշորի տակից:

 

Լուսանկարները հեղինակել է լուսանկարիչ Հասան Ամմարը, որն աշխատում է Associated Press լրատվական գործակալության համար. նա փորձել է Մերձավոր Արևելքում առօրյա կյանքը տեսնել «մուսուլման կնոջ աչքով»:

 

Լուսանկարիչը այս շարքը ստեղծել է, երբ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները տարածքներ են գրավել Սիրիայում ու Իրաքում և այդտեղի կանանց ստիպել նիկաբ կրել: Այսպես լուսանկարչի օբյեկտիվում են հայտնվել նաև մի շարք հայտնի տեսարժան վայրեր. Եգիպտոսի բուրգերը, Բեյրութի Corniche զբոսուղին և այլն:

 

Աղբյուրի բնորոշմամբ` այս լուսանկարները Մերձավոր Արևելքի նոր պատկերն են հրամցնում` բացատրելով, թե ինչպես են իրենց կյանքի զգալի մասում աշխարհը տեսնում միլիոնավոր կանայք:

 

 


 

Կրեատիվ լուսանկարները բացահայտում են, թե ինչպես են աշխարհը տեսնում մուսուլման կանայք` չադրայի տակից