Օգտատերերը քննադատել են Բեյոնսեի այցը Հայիթի

11:32 • 19.05.15

Facebook սոցցանցի օգտատերերը քննադատել են երգչուհի Բեյոնսեի այցը Հայիթի, գրում է gazeta.ru-ն:

 

Պատմությունը սկսվել է նրանից, որ Հայիթիում ԱՄՆ դեսպանատունը որոշել է նշանավոր հյուրին՝ Բեյոնսեին, ցույց տալ 2010 թվականի ավերիչ երկրաշարժից հետո ձեռք բերված առաջընթացը: Դիվանագիտական ներկայացուցչությունը խորհուրդ է խնդրել Facebook-ում իր էջի հետևորդներից:

 

Շատ օգտատերեր, սակայն, բացասական կարծիք են հայտնել հայտնի անձանց նման այցերի վերաբերյալ և իրենց հիասթափությունն են հայտնել Հայիթիի վերականգնման տեմպերի առնչությամբ:

 

Մեկնաբանողներից մեկի խոսքով՝ խոսքն աստղի համար լուսանկարվելու ևս մեկ հնարավորության մասին է: Մեկ այլ մեկնաբանող գրել է, որ Բեյոնսեն Հայիթիում բան չունի տեսնելու, քանի որ այնտեղ չկա «ոչ մի առաջընթաց»:

 

Որոշ մեկնաբանողներ, այնուամենայնիվ, փորձել են պաշտպանել Հայիթին և մի քանի այցելության վայր են խորհուրդ տվել:

 

Երգչուհին Հայիթի է այցելել անցած հանգստյան օրերին մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսի հետ:

 

Օգտատերերը քննադատել են Բեյոնսեի այցը Հայիթի