Վրաստանում կայացել է Ռուբեն Սահակյանի «Հայոց ցեղասպանությունը» գրքի վրացերեն տարբերակի շնորհանդեսը

12:57 • 19.05.15

Թբիլիսիի Mariott Tbilisi հյուրանոցում մայիսի 16-ին կայացել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նորագույն պատմության բաժնի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Սահակյանի «Հայոց ցեղասպանությունը» գրքի վրացերեն հրատարակության շնորհադեսը։

 

Այդ իրադարձության կապակցությամբ Թբիլիսի են ժամանել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը և գրքի հեղինակը, գրում է oracle94.com-ը։

 

Միջոցառման վարող Գիսանե Հովսեփյանը, ով ղեկավարել է նաև հրատարակության պատրաստման աշխատանքային խումբը, նշել է, որ հիմնական նպատակներից է եղել վրաց հասարակությանը մայրենի լեզվով գիտականորեն հիմնավորված գիրք ներկայացնել Հայոց ցեղասպանության մասին։

 

Թարգմանչուհի Զոյա Մխիթարյանը պատմել է իր ապրումների և զգացմունքների մասին, որոնք ունեցել է գրքի վրա աշխատելիս, ինչն է՛լ ավելի է ուժեղացրել հայ ժողովրդի մի մասնիկը լինելու իր հպարտությունը։


 

Վրաստանում կայացել է Ռուբեն Սահակյանի «Հայոց ցեղասպանությունը» գրքի վրացերեն տարբերակի շնորհանդեսը