Էրիկ Բոգոսյանն ամերիկյան Լեքսինգթոնում կխոսի «Նեմեսիս գործողություն» գրքի մասին

14:33 • 19.05.15

Ամերիկահայ տաղանդաշատ դերասան, գրող և սցենարիստ Էրիկ Բոգոսյանը պատրաստվում է ամերիկյան Լեքսինգթոն քաղաքի Ազգային ժառանգության թանգարանում խոսել իր գրած վերջին` «Նեմեսիս գործողություն. մարդասպանության ծրագիր, որը լուծեց Հայոց ցեղասպանության վրեժը» գրքի մասին:



Ինչպես նշում է armenianweekly.com-ը, հասարակության համար բաց միջոցառման շրջանակում հեղինակը կպատասխանի ներկաների հարցերին, ինչպես նաև կմակագրի գրքերը:



Աղբյուրը մանրամասնում է, որ գիրքը պատմում է հայ վրիժառուների մասին, ովքեր ծրագրված սպանել են Հայոց ցեղասպանության համար պատասխանու թուրք պաշտոնյաներին: Իրենց օպերացիան վրիժառուները կոչել են «Նեմեսիս» ` ի պատիվ հունական դիցարանում վրեժխնդրության աստվածուհու:

Էրիկ Բոգոսյանն ամերիկյան Լեքսինգթոնում կխոսի «Նեմեսիս գործողություն» գրքի մասին