Վիեննայում «Եվրատեսիլ-2015»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլի փորձը՝ ֆոտոշարքով

09:33 • 19.05.15

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացել է «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի փորձը:
 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, շոուն կայանալու է մայիսի 19-ի երեկոյան: Միջոցառման շրջանակում եզրափակիչ անցնելու համար մրցելու է 16 երկրի ներկայացուցիչ: Մինչդեռ մրցույթի 2-րդ կիսաեզրափակիչն անցկացվելու է մայիսի 21-ին: Դե իսկ այս տարվա «Եվրատեսիլի» հաղթողը որոշվելու է մայիսի 23-ին:



Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, առանց նախընտրական փուլերն անցնելու արդեն եզրափակիչում են Ավստրիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան, ինչպես նաև՝ Ավստրալիան, որն այս տարվա մրցույթում նորեկ է:



Նշենք, որ Հայաստանը մրցույթին կներկայացնի Genealogy խումբը՝ աշխարհի տարբեր մայրցամաքներում բնակվող հայազգի Եսայի Ալթունյանը, Թամար Կապրելյանը, Վահե Թիլբյանը, Ստեֆանի Թոփալյանը, Մերի-Ջին Օ'Դոհերթին, ինչպես նաև՝ Ինգա Արշակյանը։ Նրանք կատարելու են «Face the Shadow» (հայերեն՝ «Առերեսվի՛ր ստվերին», նախկինում կոչվել է «Don't Deny»)։

 

 

Վիեննայում «Եվրատեսիլ-2015»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլի փորձը՝ ֆոտոշարքով