Ջեյն Ֆոնդան արժանացել է Կաննի կինոփառատոնի պատմության մեջ առաջին՝ «Կանայք շարժման մեջ» մրցանակին

17:28 • 19.05.15

Ամերիկացի դերասանուհի 78-ամյա Ջեյն Ֆոնդան արժանացել է Կաննի կինոփառատոնի պատմության մեջ առաջին անգամ շնորհվող «Կանայք շարժման մեջ» մրցանակին, որը հիմնվել է 2015-ին, փոխանցում է newsru.com-ը։

 

Փառատոնի նախագահ Պյեռ Լեսկյուրի խոսքով՝ այդ մրցանակը հիմնվել է կինոոլորտի առաջատար կանանց ոգևորելու համար, և այն պետք է դառնա «կինեմատոգրաֆում կանանց ձեռքբերումների հանդեպ հարգանքի նշան»։

 

Լեսկյուրը նշել է նաև Ջեյն Ֆոնդայի ներդրումը կանանց իրավունքների պայքարի հարցում։ «Մենք հանձնում ենք այս մրցանակը Ֆոնդային ոչ միայն կինոյում ունեցած իր ձեռքբերումների, այլև կանանց հավասարության և խաղաղության գործում երկարատև տարիների աշխատանքի համար»,- ասել է փառատոնի նախագահը։

Ջեյն Ֆոնդան արժանացել է Կաննի կինոփառատոնի պատմության մեջ առաջին՝ «Կանայք շարժման մեջ» մրցանակին